տուն Հասարակություն Բժիշկ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Ինչպես ընդմիշտ ազատվել ատամնաքարից առանց ատամնաբույժի

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. Ինչպես ընդմիշտ ազատվել ատամնաքարից առանց ատամնաբույժի

145
0

1 (1)

Այսօր բազմաթիվ մարդկանց, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ ատամնաբուժական կլինիկաների թանկ ծառայություններից օգտվել, անհանգստացնում է, թե ինչպես տնային պայմաններում ազատվել ատամնաքարից:

Ատամնաքարը հեռացնող ամենագործուն միջոցներից մեկը ընկույզենու դալար ճյուղերի կեղևի եփուկն է: Այն օգտակար նյութերի իսկական գանձարան է: Այս միջոցն օժտված է ատամնաքարի կառուցվածքը փափկացնելու հատկությամբ և դյուրացնում է դրա հեռացումը:

Բաղադրիչները

50 գ ընկուզենու դալար ճյուղերի կեղև

200 գ ջուր

Պատրաստումը

Խնամքով լվացեք ընկուզենու մատղաշ բարակ ճյուղերը: Հանեք նրանց կեղևը և վրան ավելացրեք մեկ բաժակ սառը ջուր:

Կեղևով և ջրով ամանը դրեք մեղմ կրակի վրա: Եփուկը եռալուց հետո 15 րոպե էլ մեղմ կրակի վրա թրմեք:

Պատրաստի եփուկն օգտագործում են այսպես. ատամի խոզանակը թրջեք դրա մեջ, ապա 2-3 րոպե մաքրեք ատամները: Այս գործողությունը պետք է կրկնել օրը 2 անգամ` 2 ամսվա ընթացքում: Ընկուզենու մատղաշ ճյուղերի կեղևի եփուկը հիանալի կանխարգելում է նաև բերանի խոռոչի հիվանդությունները:

1

Ատամնափառը կանհետանա 5 րոպեում

Այս կանխարգելիչ միջոցները կօգնեն ընդհանրապես խուսափելու ատամնաքարի առաջանալուց և հաղթահարելու ատամնափառը: Սկսելով լորենու եփուկ օգտագործել` դուք կմոռանաք ատամնաբույժին հաճախակի այցելությունների մասին:

Այս ժողովրդական բաղադրատոմսերը չեն վնասում ատամի էմալը (արծն), դրանք միայն փափկացնում են փառը և նույնիսկ ատամնաքարը` նպաստելով ատամները հեշտորեն մաքրելուն: Բնական հակասեպտիկների շնորհիվ եփուկներն ախտահանում են բերանի խոռոչը և խոչընդոտում փառի հետագա առաջացումը:

Լորենու ծաղկի եփուկ

Անհրաժեշտ են

4 ճաշի գդալ լորենու ծաղիկ

4 ճաշի գդալ արևածաղկի չոր զամբյուղիկներ` առանց սերմերի

1 լ ջուր

Եփուկը պատրաստելու համար գոլ ջրի մեջ լցրեք լորենու ծաղիկները և արևածաղկի մանրացրած զամբյուղիկները, եռացրեք, թողեք մի փոքր սառի և հեղուկը քամեք: Ատամները մաքրեք սովորական ատամի մածուկով, ապա ողողեք սառը լորենու եփուկով:

Ողողեք բերանի խոռոչը ամեն օր առավոտյան և երեկոյան, և արդեն մեկ շաբաթից կնկատեք, որ զզվելի ատամնափառի հետքն անգամ չի մնացել:

Արևածաղկի զամբյուղիկները ոչ միշտ են հասանելի, սակայն դրանք կարելի է փոխարինել կաղնու կեղևով, որը դեղատանը հեշտ է գտնել:

Լորենու ծաղկի եփուկով օգտակար է բերանը ողողել նաև նրանց, ովքեր պրոթեզավորման կամ ատամների իմպլանտացիաների տհաճ գործողություն են կատարում: Այս միջոցը կպահպանի ցանկացած բորբոքային պրոցեսներից:

Շարունակելի