տուն Լուրեր Արփինե Դալալյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ

Արփինե Դալալյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ

118
0

Ֆիջիում՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը, գերծանրքաշային աղջիկների (+87 կգ) մրցապայքարում Արփինե Դալալյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Արփինեն բարձրացրել է 140 կգ կշռող ծանրաձողը և այս արդյունքով դարձել փոքր բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում Արփինեի ցուցանիշը (101 կգ) չորրորդն էր: Երկամարտում նույնպես Արփինեն դարձել է չորրորդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 5 մարզիկով: Արմեն Գրիգորյանն ու Ռաֆիկ Հարությունյանը գրավել են 6-րդ տեղը, Կարեն Ավագյանը` 4-րդ տեղը` շահելով նաև մեկ փոքր բրոնզե մեդալ, իսկ Վարազդատ Լալայանն այսօր դարձել է աշխարհի չեմպիոն:

Այսպիսով, մեր հավաքականը նվաճել է 5 մեդալ՝  2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե: