Արաբական երկրների արտաքին գործերի նախարարները երեկ Եգիպտոսում կայացած Արաբական պետությունների լիգայի նախարարների խորհրդի նիստի ժամանակ ընդունել են բանաձև, որով որոշվում է արաբական միացյալ զինված ուժեր ստեղծելու մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Զինված միացյալ ուժերի ստեղծման նպատակը արաբական երկրների անվտանգության սպառնացող երևույթներին օպերատիվ արձագանքելու անհրաժեշտությունն է։ Նախարարները Արաբական պետությունների լիգայի քարտուղարությանը խնդրել են մեկ ամսվա ընթացքում համակարգել արաբական երկրների զինված ուժերի շտաբերի խորհրդի ձևավորման հարցը։
Այս որոշումը կայացվել է Եմենում տիրող իրավիճակի քննարկման ժամանակ։ Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան 9 դաշնակից երկրներ սկսել են ռմբակոծել Եմենի տարածքն այն բանից հետո, երբ շիա ապստամբները գրավել են մի շարք կարևոր ռազմական օբյեկտներ։