տուն Քաղաքական Միջազգային Ապստամբների առաջնորդների ոչնչացումը միշտ չէ, որ դրական է․ WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ...

Ապստամբների առաջնորդների ոչնչացումը միշտ չէ, որ դրական է․ WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ գաղտնի զեկույցը

130
0

icon150

WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության զեկույցը ապստամբ ուժերի դեմ պայքարի վերաբերյալ։ Զեկույցը հրապարակվել է WikiLeaks-ի կայքում։

18 էջանոց փաստաթուղթը հայտնի է եղել «Հակակառավարական շարժումների դեմ պայքարի լավագույն փորձերը» անունով և ներկայացվել էր 2009 թվականի հուլիսի 7-ին։ Զեկույցում հեղինակները փաստեր են հավաքել ապստամբների առաջնորդների սպանության դրական և բացասական կողմերի մասին։

Այս զեկույցի ամենակարևոր կետերից մեկն այն է, որ հեղինակները նշում են, որ ապստամբների առաջնորդների սպանությունը դրական է միայն այն դեպքում, եթե դա մեծ ռազմավարության մի մաս է կազմում։ Բացասական կողմերից նշվում է  այն, որ առաջնորդի սպանությունից հետո առաջանում են նոր առաջնորդներ՝ ավելի ծայրահեղական դիրքորոշմամբ։