տուն Լուրեր ԱՄՆ-ի բանակում կծառայեն նաև հոգեկան խնդիրներ ունեցողները

ԱՄՆ-ի բանակում կծառայեն նաև հոգեկան խնդիրներ ունեցողները

89
0

7FD8BMKuKPp5H0v7zC8W4HFOcN

ԱՄՆ-ի բանակում զինվորական ծառայության կանցնեն նաև հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող նորակոչիկները. հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով USA Today-ին:

Որոշումն ընդունվել է ս.թ. օգոստոսին, սակայն դրա մասին հրապարակայնորեն չէր հայտարարվել:

Ամերիկյան բանակում կարող են ծառայել ալկոհոլի և թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունեցող, դեպրեսիայով տառապող մարդիկ, ինչպես նաև ինքնավնասմամբ զբաղվողները:

Ամերիկյան բանակը պետք է 80 հազար նորակոչիկների հավաքագրի, քանի որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ընդլայնել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը: