Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության` հուլիս ամսին ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի և ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Շուշի քաղաքում նախատեսվում է համատեղ ուժերով կառուցել այգի: Այդ նպատակով ԼՂՀ Շուշի քաղաք էին այցելել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները: Մասնագետները քննարկել են այգու կառուցապատման մեկնարկին առնչվող հարցեր: Նախագծային և տեխնիկական բնույթի աշխատանքների ավարտից հետո անմիջապես կմեկնարկի այգու կառուցապատման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն