տուն Հասարակություն Կրթություն 9-ամյա տղան համալսարանական դիպլոմ կստանա

9-ամյա տղան համալսարանական դիպլոմ կստանա

392
0

Նիդերլանդներից 9-ամյա հրաշամանուկ Լորան Սիմոնսն Էյնդհովենի տեխնիկական համալսարանից առաջիկայում դիպլոմ կստանա: Այս մասին հաղորդում է Spiegel-ը:

Մեկ տարի առաջ տղան ընդունվել է հեղինակավոր հաստատության էլեկտրատեխնիկայի ֆակուլտետ:

Լորանը ութ տարեկան հասակում ստացել է միջնակարգ կրթության վկայական: Նա ընդամենը մեկուկես տարում յուրացրել է միջին և ավագ դասարանների վեցամյա դպրոցի ուսումնական ծրագիրը:

Արձակուրդներից հետո երեխան դարձել է համալսարանի ուսանող: Այստեղ նա նույնպես առաջ է անցել իր համակուրսեցիներից, ովքեր տարիքով իրենից շատ ավելի մեծ են:

Երիտասարդ հանճարի IQ- ն 145 է (չնայած այն բանին, որ ինտելեկտի միջին գործակիցը 100 է): Լորանն ունի տեսողական հիշողություն: Տղան խոստովանում է, որ իր սիրած առարկան մաթեմատիկան է: Հրաշամանուկը ցանկանում է սրտի վիրաբույժ դառնալ: Նա երազում է այնպիսի միջոցներ ստեղծել, որոնք կերկարացնեն մարդու կյանքը:

Դեռևս դպրոցական տարիքից Լորանը մասնակցել է Ամստերդամի համալսարանի բժշկական ֆակուլտետի դասընթացին:

Նշենք, որ Լորան Սիմոնսը կարող է գերազանցել ամերիկացի Մայքլ Քարնիի «ռեկորդը», որը հանդիսանում է բարձրագույն կրթության դիպլոմի ամենաերիտասարդ տիրակալը: Քարնին 10 տարեկանում ավարտել է Ալաբամայի համալսարանը: