Դատախազ Պետրոս Պետրոսյանը բացատրել է, թե ինչու է դատախազությունը հակառակվում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի բոլոր նյութերը հանձնելուն։
Լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը հիշեցրել է, որ քննությունը հիմա էլ շարունակվում է, եւ նյութերի հրապարակումը կլիներ քննության գաղտնիքի մասին օրենսդրության պահանջի խախտում։ Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի մասը առանձնացվել է առանձին վարույթով, համապատասխանաբար՝ դրան վերաբերող նյութերը հանձնվել են պաշտպանության կողմին,- այս մասին գրում է 1-in.am-ը:
Մանրամասները` տեսանյութում: