տուն Աշխարհ Վրաստանի վարչապետը առաջին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Վրաստանի վարչապետը առաջին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

293
0

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան առաջին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին գրել է aliq.ge-ն:

Վրաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկատվությամբ, վարչապետ Գախարիան առաջին պաշտոնական այցերը կանցկացնի Վրաստանի հարևան երկրներում, որոնք Վրաստանի կարևորագույն գործընկերներն են, ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական ուղղություններով:

Հատկանշական է, որ հաջորդ շաբաթ կկայանա նրա այցը Հայաստան: Բացի դրանից՝ նախատեսվում է նաև վարչապետի այցը Թուրքիա, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին:
 
Ինչպես երեկ գրել էինք, Վրաստանի կառավարության ղեկավարը Ադրբեջան այցից հետո կայցելի նաև Հայաստան: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here