տուն Քաղաքական Միջազգային 70 տարի անց Հիտերը զրկվել է գերմանական քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից

70 տարի անց Հիտերը զրկվել է գերմանական քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից

184
0

Goslar, Hitler schreitet Ehrenkompanie ab

Գերմանական Ստորին Սաքսոնիա նահանգի Գոսլարա քաղաքը Երկրորդ աշխարհամարտի ավարտից 70 տարի անց որոշել է զրկել Ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին պատվավոր քաղաքացու կոչումից: Այս մասին հայտնել է քաղաքային իշխանությունը, որի խորհուրդը միաձայն որոշում է կայացրել այս կապակցությամբ:

Քաղաքային իշխանությունները կարծում էին, որ այս հարցն ինքնին գտել է իր որոշումը, քանի որ Հիտլերի Գերմանիան փլուզվել է, իսկ նա՝ ինքնասպանություն գործել: Սակայն ձախակողմյան կուսակցությունների ճնշմամբ քաղաքային իշխանությունները ստիպված են եղել պաշտոնական որոշում կայացնել:

Տեղեկացնենք, որ 30-40-ականներին Գերմանիայի վերելքի ժամանակահատվածում Գերմանիայի և Ավստրիայի մոտ 4 հազար բնակավայրեր Հիտլերին շնորհել էին պատվավոր քաղաքացու կոչումը: Ֆաշիստական Գերմանիայի անկումից հետո քաղաքային շատ իշխանություններ ջնջել էին նրա անունը պատվավոր քաղաքացիների ցուցակներից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here