տուն Հասարակություն Առողջապահություն 697 նոր դեպք. 15 մահ. վարչապետ

697 նոր դեպք. 15 մահ. վարչապետ

231
0

Հայաստանում համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում, 697 նոր դեպք է գրանցվել։

Այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ սա նշանակում է, որ արդեն մի իրավիճակում ենք, երբ բուժհաստատություններն «ուղղակի ճկռում են» ու չեն չկարողանում բոլորին, ում անհրաժեշտ է, ժամանակին հոսպիտալացնել։

Վարչապետը հայտնել է նաև, որ մահվան 15 դեպք է գրանցվել՝ 6-ը կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով։

Այդպիսով՝ մահվան դեպքերը կորոնավիրուսից 176 են, իսկ այլ պատճառով՝ 68։

Փաշինյանը հավելել է՝ կան մարդիկ, որ, վարակված լինելով, իր նման շարունակում են կյանքը սովորական ռեժիմով՝ այսինքն, ըստ վիճակագրության, ասիմպտոմ հիվանդների 10%-ի մոտ են հետագայում սիմպտոմներ առաջանում։ Ըստ նրա՝ հիվանդների մոտ 75%-ի մոտ վարակն ասիմպտոմ է ընթանում։ Նա նշել է՝ մոտ 20-30,000 վարակված կա, որոնք չունեն սիմպտոմներ ու չգիտեն, որ վարակակիր են, ու վարակում են մյուսներին:

Նա տեղեկացրել է նաև, որ իր ընտանիքի անդամներից ոչ ոք թոքաբորբ չունի։