տուն Հասարակություն Իրավական «5-րդ ալիքի» սեփականատերը կշարունակի կալանավորված մնալ

«5-րդ ալիքի» սեփականատերը կշարունակի կալանավորված մնալ

260
0

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, չփոխվեց:

Նման որոշում է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանը, սակայն, Թավադյանի պաշտպանի խոսքով, հիմնավորում չի ներկայացվել:

Ըստ պաշտպանի՝ որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ, ապա Եվրոպական դատարանում։

Հիշեցնենք՝ Ա․ Թավադյանը ձերբակալել է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։