տուն Հասարակություն 4-րդ զորամիավորումում տեղի են ունեցել շտաբային մարզումներ

4-րդ զորամիավորումում տեղի են ունեցել շտաբային մարզումներ

135
0

Մայիսի 12-ից 13-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են շտաբային մարզումներ: Նպատակը մարտական գործողությունների ժամանակ՝ կտրուկ փոփոխվող իրավիճակներում, հրամանատարների արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունների կատարելագործումն է եղել: Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ՊՆ-ն:

Շտաբային մարզումների ընթացքում առաջադրվել են մարտական խնդիրներ: Դրանց լուծման ուղղությամբ՝ հաշվի առնելով առկա միջոցներն ու ուժերը, ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են գործողությունների հաջորդականության տարբերակներ: