տուն Հասարակություն Իրավական 38-ամյա տղամարդու սպանությունը բացահայտվեց. ոստիկանություն

38-ամյա տղամարդու սպանությունը բացահայտվեց. ոստիկանություն

473
0

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 38-ամյա տղամարդու սպանությունը բացահայտվեց: «Հունիսի 7-ին` ժամը 00:05-ին, հաղորդում է ստացվել ոստիկանություն, որ Շենգավիթի մետրոյի մոտ կրակոցներ են հնչել:
Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր. Սողոմոն Տարոնցի փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերվել է 38 ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված պարկուճներ:
Նշված հանցագործության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա ոստիկաններին ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը՝ դատարկ փամփշտատուփով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանությունն իր «Ֆեյսբուքի» էջում: