ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումից հետո` մոտավորապես 3,5 տարվա ընթացքում, Հայաստանն արդեն ունենալու է Շենգենյան համաձայնագրի երկրների հետ առանց վիզայի ռեժիմ։ Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Դա այն ժամանակահատվածն է, որ մենք պետք է բանակցենք Եվրոպական միության հետ, և այն ժամանակահատվածն է, որի ընթացքում մենք կարող ենք մեր ստանձնած պարտավորություններն իրականացնել տարբեր ոլորտներում՝ համապատասխան փոփոխություններ, նոր իրավական ակտեր…
Սա այն տրամաբանական ժամանակահատվածն է, որի ընթացքում մենք կարող ենք ունենալ, և այստեղ, բնականաբար, բացի բանակցելուց, նաև ունենք ստանձնած պարտավորություններ, որ պետք է իրականացնենք: Սա հիմք է տալիս կարծելու, որ եթե ամեն ինչ գնա տրամաբանական հունով, ողջամիտ ժամկետներում, 3,5 տարին այն ժամանակահատվածն է, երբ մենք կարող ենք ակնկալել ազատ վիզային ռեժիմ Շենգենյան համաձայնագրի երկրների հետ»,- ընդգծեց քաղաքագետը:
Ավելին՝ տեսանյութում:
ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ