տուն Քաղաքական Հայաստան 229 անօթևան ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի

229 անօթևան ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի

294
0

Կառավարության նիստի օրակարգում 30 հարց է, որից 26-ը՝ չզեկուցվող։

Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում է՝ մասնակցում է կառավարության 2019-ի կատարողականի քննարկմանը:

Օրակարգի 26-րդ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին ծրագիրն ընդունվեց:

Որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշման 1-ին  կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 369.1 կետը:

Նպատակը՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շարունակական իրականացման և ավարտման համար ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախա­տես­ված հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումներն ամրագրելու անհրաժեշտությամբ:

Նախագծի նպատակն է ամրագրել Ծրագրի  շարունակական իրականացման և ավարտման համար ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախա­տես­ված հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումները:

Նշված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է լուծել Ծրագրի շահառու ճանաչված 229 ընտանիքի բնակարանային խնդիր և դրանով ավարտել Ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը: