տուն Լուրեր 2016թ. Երեւանում կայանալու է առաջին միջազգային բիենալեն

2016թ. Երեւանում կայանալու է առաջին միջազգային բիենալեն

40
0

hasmik2016թ. Երեւանում կայանալու է արվեստների առաջին միջազգային բիենալեն։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ պետբյուջեի քննարկումների ժամանակ։

Նրա խոսքով, այդ նախաձեռնությանը նախարարությունը հանգել է 2015թ. Վենետիկի բիենալեում հաջողությունից ետո, երբ Հայաստանի տաղավարը հաղթող ճանաչվեց։ Այնտեղ ներկայացված էին Հայաստանի եւ Սփյուռքի 18 գործիչների աշխատանքներ։

«Հետեւաբար մեր գեղանկարչությունը մեծ պոտենցիալ ունի Հայաստանում եւ Սփյուռքում։ Ուստի եկող տարի ուզում են առաջին երեւանյան բիենալեն անցկացնենք, որի շուրջ կհամախմբենք տարբեր երկրների արվեստագետների»,- ասել է նախարարը։

Հաջորդ տարվանից նախարարությունը սկսելու է կազմել հայ արվեստագետների տվյալների բազան։