Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի դուստրը, ով 20 տարի առաջ գաղտնի լքել էր երկիրը, վերադարձել է Կուբա՝ ծանր հիվանդ մորը տեսակցելու համար։ Այս մասին հաղորդում է Cafefuerte պարբերականը։
Նրա 88-ամյա մայրը՝ Նատալյա Ռևուելտա Կլեուսը տեղափոխվել էր հիվանդանոց նախորդ շաբաթ, որից հետո վիրահատել են կնոջ սիրտը։ Նրա վիճակը ներկայում կայուն ծանր է համարվում։
58-ամյա Ալինա Ֆերնանդեսը 1993 թվականին գաղտնի լքել էր Հավանան իսպանացի զբոսաշրջիկի տեսքով։ Նա հայտնի է Ֆիդել Կաստրոյի վարած քաղաքականության սուր քննադատությամբ։ Ալինան հայտնի է նաև «Ալինա․ Ֆիդել Կաստրոյի ապստամբ դստեր հիշողությունները» գրքով։
Ֆիդել Կաստրոյի մյուս դուստրը նույնպես ապրում է ԱՄՆ-ում՝ Մայամիում։