տուն Հասարակություն 13 հողամաս, 2 տուն. ինչ ունեցվածք ունի Հրայր Թովմասյանին փոխարինող դատավորը

13 հողամաս, 2 տուն. ինչ ունեցվածք ունի Հրայր Թովմասյանին փոխարինող դատավորը

653
0

Մինչեւ Սահմանադրական դատարանի ամբողջ կազմի համալրումը  Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պարտականությունները կկատարի Աշոտ Խաչատրյանը` տարիքով ավագ դատավորը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից Araratnews.am-ը տեղեկանում է, որ ՍԴ նախագահի պարտականությունները կատարող դատավորը բավական մեծ ունեցվածքի տեր է: 2019 թ-ին դատավորը հայտարարագրել է բաժնային սեփականությամբ անհատական բնակելի 2 տուն, 13  հողամաս Գավառում, արտադրական շինություն, գյուղտեխնիկա`ժառանգությամբ ստացված, բանկային հաշիվներ, 3,672,711 դրամ եւ 44 դոլար, 3,800,000 դրամ կանխիկ դրամ:

Դատավորի եկամտի աղբյուրը եղել է աշխատանքի վարձատրությունն ու դրան հավասարեցված վճարումները` 16 717 601 դրամ:

Դատավորի կնոջ` Ռուզաննա Համբարձումյանի  հայտարարագիրը բավական համեստ է: Նա հայտարարագրել է 156,717 դրամ բանկային հաշիվ, 180,000 կանխիկ դրամ: Դատավորի կինը եկամուտ ստացել է աշխատանքի վարձատրությունից` 401,386 դրամ:

Այլ դատավորների ունեցվածքը` այս հղումով: