Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել էր ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Քննարկվում էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին:
ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցը վերաբերում էր իրազեկմանը.
«Պարոն փոխնախարար, իմ հարցը իրազեկման հետա կապված, որովհետև էս արտակարգ դրության ժամանակ հաճախակիորեն օրենքներա փոխվում, հաճախակիորեն ինչ-որ որոշումներա կայացվում, որոնց ժողովուրդը տեղյակ չէ: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում ժողովրդին տեղեկացնելու համար: Տուգանքները գալիս են ժողովրդի չիմացությունից: Որոշում կայացրեք նախորդ տուգանքները չեղյալ համարելու. 100 հազարը քիչ գումար չի սարից իջած հովվի համար»: