«Նասարավա Յունայթեդ»-ի նիգերիացի ֆուտբոլիստ Կիեմե Մարտինսը մահացել է Նիգերիայի Պրեմիեր լիգայի «Կացինա Յունայթեդի» ակումբի ֆուտբոլիստներից մեկի հետ բախվելուց հետո։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Հաշիվը դեռ չբացված` 0։0, Մարտինսը բախվել է հակառակորդի ֆուտբոլիստներից մեկին, ինչի հետեւանքով կորցրել է գիտակցությունը։
Շտապ օգնության մեքենայի շարժիչը չի աշխատել, եւ ֆուտբոլիստին ստիպված են եղել հիվանդանոց տեղափոխել մամուլի համար նախատեսված տրանսպորտային միջոցով։
Բժիշկները չեն կարողացել փրկել Մարտինսին։
Ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է «Նասարավա Յունայթեդ»-ի հաղթանակով` 3։0։ Իրենց ընկերոջ մահվան բոթը շոկ է առաջացրել ֆուտբոլիստների մոտ։ Նրանցից շատերն ընկել են խոտածածկույթի վրա եւ հեկեկացել։