տուն Հասարակություն Իրավական «Օրենքով գող» Արսեն երեւանսկին, քրեական հեղինակություն «Բասար»-ը եւ եւս 4 անձ կալանավորվել...

«Օրենքով գող» Արսեն երեւանսկին, քրեական հեղինակություն «Բասար»-ը եւ եւս 4 անձ կալանավորվել են

309
0

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու կասկածանքով օրեր առաջ ձերբակալված «օրենքով գող», «Արսեն երեւանսկի» մականունով հայտնի Արսեն Մկրտչյանը եւ «Բասար» մականունով հայտնի Արմեն Մելքոնյանը կալանավորվել են:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասացին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Նրանցից բացի կալանավորվել է եւս 4 անձ:

Օրեր առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որից պարզ էր դառնում, որ դեռեւս մարտի 13-ին ԱԱԾ քրեական գործ է հարուցել, որի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու, այդ խմբավորմանը մասնակցելու, «օրենքով գողին» դիմելու հանցավոր սխեմաներ: Ըստ այդմ՝ մի խումբ անձինք դիմել են «օրենքով գողին» ՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում