տուն Հասարակություն Իրավական Քոչարյանի պաշտպանները կբողոքարկեն դատավորի որոշումը

Քոչարյանի պաշտպանները կբողոքարկեն դատավորի որոշումը

212
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կբողոքարկեն դատավոր Աննա Դանիբեկյանի՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մերժման մասին որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը։

«Ես համոզված էի, որ դատավորը կմերժի միջնորդությունը»,- նշեց փաստաբանը։

Դիտարկմանը՝ փաստաբանները որքան երկար են մտադիր ներկայացնելու տարբեր միջնորդություններ, այս դեպքում ե՞րբ է բուն դատաքննությունը սկսվելու:

«Մենք հենց այսօր էլ պատրաստ ենք պաշտպանական ճառով հանդես գալ»,- ասաց նա:

Այն հարցին, թե էլի միջնորդություններ կլինե՞ն, նա նշեց, որ միջնորդություններ ունեն, որոնք անհնար է հետաձգել: