տուն Լուրեր Քոչարյանի հյուրանոցում ազատամարտիկներին դահլիճ չեն տրամադրել

Քոչարյանի հյուրանոցում ազատամարտիկներին դահլիճ չեն տրամադրել

213
0

1418216_10202394160193538_981560390_n

Այսօր ազատամարտիկներն անցկացրել են իրենց հերթական կլոր սեղանը քաղաքական ուժերի հետ միասին: Հանդիպման սկզբում ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը հայտարարեց  այն մասին, որ իրենք նախատեսել էին իրենց Կլոր-սեղան քննարկումն անցկացնել Էրեբունի պլազա հյուրանոցում, բայց հանդիպումից ժամեր առաջ ազատամարտիկներին հրաժարվել են դահլիճ տրամադրել: «Այդ հյուրանոցը Քոչարյանինն է, ու այսօր  իշանությունները հերթական անգամ ցույց տվեցին,  թե ինչքան վախեցած են ու ողորմելի: Մենք մի պահ անգամ մտածեցինք մեր մյուս քննարկումներն անցկացնել Թիֆլիսում, որպեսզի իշխանությունները հասկական, թե իրենք ինչքան ողորմելի են, աշխարհին ցույց տանք՝ ինչքան ողորմելի են»,-նշել է Սուրեն Սարգսյանը: Վերջինս ներկայացրել է, որ հերթական Կլոր սեղանի նպատակը մեկն էˋներկայացնել ելքեր՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով ներկա է եղել քննարկմանը, ներկայացրել է հնարավոր ելքերի իր տարբերակները.«Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ գործող իշխանությունները չեն նպաստելու դրական որևէ քայլի: Ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է հրաժարվի իր ստանդարտ գործելաոճից, քանի որ փորձը ցույց է տվել, որ դա արդեն հուսախաբ է արել ՀՀ քաղաքացիներին, քանի որ ցանկացած կերպով իշխանությունները վերարտադրվում են: Մեզ պետք են քայլեր, որոնք իշխանությունների համար պարզ չեն լինի»,-նշել է Պետրոս Մակեյանը:

 

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here