Այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 17:50-ին, կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը:
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը 3 միջնորդություն է ներկայացրել՝ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ։
Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորություն են հայտնել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:
Գրավի միջնորդությունը ներկայացնելիս փաստաբանական խումբն առաջարկել էր՝ դատարանը որոշի գրավի չափը: