տուն Քաղաքական Միջազգային Քենեդու դուստրը նշանակվել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպան

Քենեդու դուստրը նշանակվել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպան

181
0

000_GYI0063124109600

Ամերիկյան խորհրդարանի վերին պալատն այսօր հաստատել է ԱՄն նախկին նախագահ Ջոն Քենեդու դստեր` Քերոլայն Քենեդու թեկնածությունը Ճապոնիայում այդ երկրի դեսպանի պաշտոնում: Քենեդի ընտանիքից ևս եկու հոգի ժամանակին դեսպան են նշանակվել տարբեր երկրներում: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

Քերոլայնն ԱՄՆ առաջին կին դեսպանն է Ճապոնիայում: Նրա թեկնածությունն առաջարկել էր նախագահ Բարաք Օբաման: Սենատի հանձնաժողովի քննարկումների ժամանակ Քերոլայնն ասել է, որ շարունակելու է հոր գործը: Ճապոնիայի իշխանություններն, իրենց հերթին, հույս են հայտնել, որ Քերոլայն Քենեդին կաջակցի ամերիկա-ճապոնական հարաբերություններին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here