Հանրահայտ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը և կանադական Cirque du Soleil կրկեսային շոու ծրագիրը եկել են համաձայնության և այսուհետ կցուցադրեն նոր ներկայացումներ «Ավատար» ֆիլմի մոտիվներով: Այս մասին ասել է կանադական կրկեսի ռեժիսոր և ղեկավար Դանիել Լամարը: Հաղորդում է The Gazette-ն
Ակնկալվում է, որ շոուն կկայանա 2015 թվականի վերջին: Նախկինում Քեմերոնն ու Cirque du Soleil-ը համագործակցել են: 2012 թվականին Քեմերոնը եղել է կրկեսային շոուի 3D ձևաչափով նկարահանված ֆիլմի պրոդյուսերը: Այս ծրագրի ֆինանսավորմամբ զբաղվելու է «Ավատար» ֆիլմի իրավունքների սեփականատեր Twentieth Century Fox կինոստուդիան:
Հիշեցնենք, որ 2009 թվականին թողարկված «Ավատար» ֆիլմը դարձել է կինոյի պատմության ընթացքում ամենաշատ եկամուտն ապահոված ֆիլմը: Տեսավարձույթից այն ստացել է 2,7 մլրդ եկամուտ: