Ինչպես տեղեկացրել ենք այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 515 նոր դեպք և 27 առողջացած։ Դեպքերի ընդհանուր թիվը 10524 է, որոնցից 3454-ն` առողջացած, 170-ը` մահվան ելքով:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 կին, 82 տղամարդ, 64 տղամարդ, 86 տղամարդ, 79 տղամարդ, 54 տղամարդ, 68 տղամարդ, 85 կին, 46 կին, 79 կին, 83 տղամարդ, 62 կին տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է: