տուն Լուրեր Քաղաքից հեռացել է ավելի քան 13 000 ընտանիք

Քաղաքից հեռացել է ավելի քան 13 000 ընտանիք

212
0

1533454_578388938906006_1853407799_nԱլ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության կոմից Իրաքում գրավված Անբար քաղաքից հեռացել են ավելի քան 13 000 ընտանիքներ: Խաղաղ բնակչությունը հեռացել է քաղաքից, քանի որ քաղաքում արդեն երկար ժամանակ է մարտեր են ընդանում, որի արդյունքում տուժում են հասարակ քաղաքացիները: Այս մասին տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Փախստականները հեռացել են ավելի անվտանգ բնակավայրեր և հիմնականում բնակվում են դպրոցի շենքերում և վրաններում: Կառավարական ուժերի և ահաբեկչական կազմակերպության անդամների միջև մարտերը չեն դադարում արդեն մեկ ամիս, իսկ վերջին օրերին մարտերին` Ալ-Քաիդայի դեմ, մասնակցում են նաև քաղաքի մի քանի արաբական ցեղերի զինյալ ներկայացուցիչներ: Զինված բախումների արդյունքում արդեն իսկ սպանվել են 250 հոգի: Քաղաքից հեռացած բնակիչները հումանիտար օգնության կարիք ունեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here