Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքում» գրել է. «
ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Համբարձումյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Պարոն Համբարձումյանը բարձր կարգի իրավագետ է, մինչեւ այսօր զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Շուրջ մեկ տարվա համատեղ աշխատանքը նրա հետ ոչ միայն խիստ արդյունավետ էր, այլեւ հաճելի: Առիթ ունեցա կրկին համոզվելու, որ մասնագիտական որակները մարդկային առաքինությունների հետ համադրվելիս լավագույն արդյունքն են տալիս աշխատանքի մեջ:
Կարեն Համբարձումյանի գրեթե մեկամյա անխոնջ աշխատանքից համայնքը շատ է շահել՝ արդյունքները բառացիորեն այս օրերին տեսնում ենք ու դեռ տեսնելու ենք: Վստահ եմ, որ Հանրապետության դատական համակարգի համար նրա ներկայությունը առողջարար կլինի
Բարի երթ, պատվելի պարոն դատավոր»: