Կառավարությունն այսօր որոշեց 2019 թվականի պետական բյուջեով հաստատված կառավարության պահուստային ֆոնդից արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 475 մլն 747 հազար դրամ՝ փրկարար ծառայողներին փրկարար ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների չափերի ավելացման համար։
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ փրկարար ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելավճարների հաշվարկները փոփոխվել են ըստ պաշտոնների դասակարգման խմբերի, և աշխատավարձերի հետ կապված փոփոխությունների արդյունքում փրկարար ծառայողները սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին չեն վճարվել, ուստի գումարը դրան է հատկացվելու։