Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը: Եվրո-2020-ի ընտրական փուլի Ֆինլանդիայի դեմ մրցավեճում ասպարեզ կարող են դուրս գալ 23 ֆուտբոլիստներ: Այս մասին գրում է armfootball.com-ը:
Հայտացուցակ է վերադարձել վնասվածքից ապաքինված Արտակ Գրիգորյանը: Փոխարենը, հանդիպմանը չի մասնակցի Արթուր Միրանյանը, որը վնասվածք ունի: Վերջինս նախորդ խաղում կրում էր Հենրիխ Մխիթարյանի 18 համարը, որն այժմ փոխանցվել է Գոռ Մալաքյանին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆինլանդիա չի մեկնի նաև Կամո Հովհաննիսյանը, որը չի հասցրել ապաքինվել վնասվածքից:
Վերջնական հայտացուցակը.
1. Արսեն Բեգլարյան (դ)
2. Անդրե Չալըշըր
3. Վարազդատ Հարոյան
4. Տարոն Ոսկանյան
5. Արտակ Գրիգորյան
6. Ժոաո Ժորդի Արարատ
7. Պետրոս Ավետիսյան
8. Մարկոս Պիզզելլի
9. Էդգար Բաբայան
10. Գևորգ Ղազարյան
11. Տիգրան Բարսեղյան
12. Հենրի Ավագյան (դ)
13. Էրիկ Վարդանյան
14. Արման Հովհաննիսյան
15. Հայկ Իշխանյան
16. Արամ Հայրապետյան (դ)
17. Արտակ Եդիգարյան
18. Գոռ Մալաքյան
19. Հովհաննես Համբարձումյան
20. Ալեքսանդր Կարապետյան
21. Ռումյան Հովսեփյան
22. Սարգիս Ադամյան
23. Արաս Օզբիլիս
Ֆինլանդիա – Հայաստան խաղը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին: