տուն Հասարակություն Փոփոխություն՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում. հարցն ԱԺ օրակարգում է

Փոփոխություն՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում. հարցն ԱԺ օրակարգում է

389
0
ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Օրենքի նախագծով առաջարկվում է՝
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 20-րդ հոդվածում 1-ին մասից հանել «հինգ տարվա ընթացքում,» բառերը եւ 2-րդ նախադասությունը:
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից եւ տարածվում է 2019 թվականի հուլիսի 16-ին եւ դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:
Եթե մինչև 2019 թվականի հուլիսի 16-ը ներկայացված՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակի տեսակը հաշմանդամության զինվորական կենսաթոշակի փոխելու դիմումը մերժվել է զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց 5 տարի հետո սահմանելու (որոշելու) հիմքով, ապա հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է (կենսաթոշակի տեսակը փոխվում է).

1) 2019 թվականի հուլիսի 16-ից՝ եթե անձը կրկին դիմում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացում,

2) դիմելու օրվանից՝ եթե անձը կրկին դիմում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 1 տարի հետո։