Կառավարության այսօրվա արտահերթ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն առաջարկեց տոտալ արգելել ու սահմանափակումներ մտցնել ՀՀ եկողների համար, քանի որ դա կլինի վերահսկելի:
ԱԳ նախարարը մտահոգություն ունի, որ գուցե խառնաշփոթ առաջանա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չհամաձայնեց Զոհրաբ Մնացականյանի հետ: Նրա խոսքով՝ եթե կհասկանան, որ չի կարելի որեւէ երկրի քաղաքացիների մուտքը ՀՀ, ապա կհայտարարեն, այսինքն՝ կունենան թարմացվող երկրների ցանկ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ համաձայն չէ Զոհրաբ Մնացականյանի հետ, քանի որ բեռնափոխադրումներ են իրականացվում: Մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ պետք չէ տոտալ փակել, արգելել բոլորի մուտքը, քանի որ կկտրվենք աշխարհից: