Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը:
Զրույցի առանձքը`Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները` կորոնավիրուսի հետևանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրեց ապրիլի 24-ի արարողակարգի ընթացքը: Ժամը 10-ից սկսած, պետության ղեկավար կազմը կլինի Ծիծեռնակաբերդում`հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնավորապես ասաց, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներին, կորոնավիրուսի հետևանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում, պետք է մնալ տանը: Այս տարի ձևաչափը բնականաբար տարբերվող կլինի: Տանը մեկական լույս վառելով՝ մենք միասնական կերպով ձայն կբարձրացնենք՝ ոչ ասելով ցեղասպանությանը:
Պրն Աղաջանյանը տեղեկացրեց, որ այսօրվանից փակ է լինելու Ծիծեռնակաբերդի մուտքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ոգեկոչման և հարգանքի գեղարվեստական մասը կսկսվի ժամը 22-ին:
Հայկ Մագոյան