ԱՄՆ-ում առնվազն 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ այն բանից հետո, երբ փորձել են տաք ջուրը փոշիացնել սառը օդում։ Բանն այն է, որ ԱՄՆ-ում հաստատվել են սառնամանիքներ։ Հեռուստաալիքներով ցուցադրվել են տեսանյութեր, թե ինչպես կարելի է եռման ջուրը մի վայրկյանում փոշիացնել։
The Los Angeles Times-ը գրում է, որ առնվազն 50 մարդ սոցիալական ցանցերում հաղորդել են այս հնարքը կիրառելիս իրենց կամ ընկերներին վնասվածքներ հասցնելու մասին։