Վրաստանի հայ համայնքը աջակցություն է հայտնում ՀՀ-ին

    333
    0

    Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ մի խումբ վիրահայեր Թբիլիսիում ՀՀ դեսպանության շենքի տարածքում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին: Հավաքվածների հիմնական ուղերձներից մեկն էլ Վրաստանի հայերին է վերաբերում՝ չտրվել սադրանքների, Վրաստանում «հաշիվներ չպարզել», ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն։ ՀՀ դեսպանության աշխատակիցները շնորհակալություն են հայտնել կազմակերպությանը աջակցության համար։

    Վրաստանի հայ համայնքի երիտասարդական թևի ղեկավար Արթուր Միրզոյաննն  Ալիք Մեդիայի հետ զրույցում նշեց, որ ակցիայի մասնակիցները կպահպանեն սոցիալական հեռավորությունն ու կհետևեն բոլոր սահմանափակումներին:

    «Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը պայքարում է անտեսանելի թշնամու դեմ, Ադրբեջանը օգտվում է համաշխարհային խառնաշփոթից և ագրեսիա է ցուցաբերում հայ-ադրբեջանական շփման գծում՝ հանդգնություն ունենալով այս ամենում մեղադրել Հայաստանին։ Նաև Թուրքիայի պաշտոնական աջակցությամբ սպառնում է պայթեցնել Հայաստանի ատոմակայանը, որը ահաբեկչական սպառնալիք է հանդիսանում ամբողջ տարածաշրջանի, նաև Վրաստանի համար։ Դատապարտում ենք նաև Ադրբեջանի կողմից կառավարվող խմբերի՝ ազգամիջյան ատելությունը Վրաստան տեղափոխելու ցանկությունն ու փորձը։ Վրաստանը մեր բոլորի տունն ու հայրենիքն է և հաշիվներ պարզելու դաշտ չէ»,- նշեց Արթուր Միրզոյանը:

    Կազմակերպությունը նախորդ շաբաթ կոչ էր տարածել ՎՀՀ-ի կայքում, որում տեղ էին գտել նույն հայտարարությունները՝ սադրանքի չտրվելու հորդորով: Կոչը տարածելուց հետո Մառնեուլիի ազգությամբ ադրբեջանցի բնակիչները ցույց էին կազմակեպել ի աջակցություն Ադրբեջանի:

    %d bloggers like this: