տուն Լուրեր Վլադիմիր Պուտինը շտապեց արդարանալ

Վլադիմիր Պուտինը շտապեց արդարանալ

160
0

putin_2000

Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ շատ օպերատիվ կերպով մամուլի ասուլիս տվեց, որպեսզի հասցնի տալ իր բացատրությունները: Ընդհանրապես Ուկրաինայում ծավալված իրադարձություններից մինչ երեկ սա Պուտինի առաջին լայն արձագանքն էր ստեղծված իրավիճակին: Վլադիմիր Պուտինի երկվա ասուլիսը ապացուցեց, որ ինքն էլ է հասկանում այն իրավիճակը, որը ՌԴ-ն ստեղծել էր վերջին օրերին և այդ իսկ պատճառով նա շտապեց բացատրություններ տալու, քանի դեռ ուշ չէ:

Պուտինի երեկվա ասուլիսի հիմնական ասելիքներից մեկն այն էր, որ ՌԴ-ն ցանկություն չունի Ուկրաինայից որևէ տարածք պոկելու և նա ռազմական գործողություններ ևս չի սկսի: Պուտինն այս ամենը ասաց շատ բաց տեքստով: Նա նաև Արևմուտքին եւ հատկապես ԱՄՆ-ին հիշեցրեց այն քայլերը, որոնք նրանք արել են Մերձավոր արեւելքի որոշ երկրներում:

Պուտինի հաջորդ կարևոր ասելիքը վերաբերում էր ՌԴ-ի դեմ հնարավոր կիրառվելիք պատժամիջոցներին: Նա այդ կերպ փորձեց հասկանցել, որ այդ պատժամիջոցներից ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ևս տուժելու են և նրանց կրած վնասը չի զիջելու ՌԴ կրած վնասներին: Այստեղ կարելի է վստահաբար ասել, որ Պուտինը իր հույսը դրել է ՌԴ բնական ռեսուրսների և մասնավորապես նավթի և գազի վրա: Հայտնի փաստ է, որ ԵՄ երկրները իրենց նավթային և գազային կարիքները հոգում են ՌԴ պաշարների հաշվին և հասկանալի է, որ նրանք չեն կարող շատ խիստ պատժամիջոցներ գործադրել: