Քիչ առաջ Բաղրամյան 26-ի առջեւ մեկնարկել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կազմակերպած բողոքի ակցիան` ընդդեմ ՄՄ-ին անդամակցելու` նախագահի որոշմանը: Ակցիայի մասնակիցները կրում են «Վիլնյուս կամ հրաժարական», «Ոչ, պարտադրող ՄՄ-ին» գրությամբ պաստառներ:Պարույր Հայրիկյանը նշել է, որ նախագահի նստավայրի մոտ է եկել ոչ թե որպես ԱԻՄ առաջնորդ, այլ եկել է ներկայացնելու ՀՀ բնակչության այն 70 տոկոսին, ովքեր, ըստ իրեն, դեմ են Մաքսային միությանը: Նրա կարծիքով` ՀՀ-ի միակ ընտրությունը ԵՄ-ին անդամակցելն է, որի կազմում կան 27 ժողովրդավար պետություններ, իսկ ՄՄ-ի կազմում երեք անորոշ դիկտատորական պետություններ են:
Պարույր Հայրիկյանը Araratnews.am-ի թղթակցին տեղեկացրել է, որ մինչև սպասվելիք հանրահավաքն ինքը և մի քանի ԱԻՄ-ականներ նստացույց են անելու նախագահականի դիմաց:
Էմմա Պալյան