Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսը դեռ շարունակում է տարածվել: Վարչապետն ասաց, որ մի շարք երկրներ կրկին վերադառնում են սահմանափակումներին, և ընդգծեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վարակը կարող է փոխանցվել նաև օդի միջոցով, և կարևորեց դիմակի պարտադիր կրումը:
Վարչապետ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում նույնպես համավարակը շարունակում է տարածվել:
«Երեկ ունենցել ենք 526 դեպք, կորոնավիրուսից մահերի թիվը հասել է, ցավոք, 535-ի: Եվ ես կրկին ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը: Այն է` սովորել ապրել կորոնավիրուսի հետ`պահպանելով կանոնները: Այս առումով ուզում եմ ընդգծել, որ պարետը որոշում է ստորագրել, որով փոփոխություն է մտցվել դիմակների կրման հետ կապված: Մի շարք հիվանդություններ կրողներ համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում կազատվեն բաց տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պայմանից»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: