տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Վահանաձև գեղձի քաղցկեղ

Բժշկի անկյուն. Վահանաձև գեղձի քաղցկեղ

741
0

10622372_531199146982326_1165097878_n

Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ վահանաձև գեղձի ուռուցքների 5%-ը քացկեղային է:

Վերջին տարիներին ախտորոշման մեթոդների  կատարելագործման շնորհիվ այժմ արդեն  հնարավոր է հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում ու արդյունավետ բուժում իրականացնել: Վահանաձև գեղձի քաղցկեղից մահացությունը շատ փոքր տոկոս է կազմում:

Ախտանշանները

Հաճախ վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում բողոքներ  գրեթե չեն լինում: Հիվանդն ինքնուրույն կարող է հայտնաբերել հանգույցը: Տվյալ հիվանդության դրսևորումներից  է օրինակ պարանոցի ավշային հանգույցների աննշան մեծացումը: Հիվանդության զարգացման պարագայում ձայնի փոփոխություն կարող է լինել` կապված   ուռուցքի մեծացման ու կոկորդի նյարդի լուրջ վնասման հետ: Ի դեպ, պարանոցի շրջանում ցավի առաջացումը վահանաձև գեղձի քաղցկեղի պարտադիր ախտանշան չէ: Որոշ դեպքերում այս հիվանդությունն ուղեկցվում է հորմոնալ փոփոխություններով:

Ախտորոշումը

Շոշափմամբ վահանաձև գեղձում հանգույց հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է ուլտրաձայնային հետազոտություն անցնել: Բժիշկը մանրամասն նկարագրում է հայտնաբերված հանգույցի հիմնական բնութագրերը.չափսը, արյան հոսքը,տեղակայումը, պարանոցի    շոշափվող ավշահանգույցների  առկայությունը: Եթե հայտնաբերված հանգույցը 10 ու ավելի մմ է, ապա նշանակվում է ասպիրացիոն կենսահետազոտություն: Այսօր այդ մեթոդն ամենահավաստին է ախտորոշման  տարբերակներից:

Պատճառները

Այսօր վահանաձև գեղձի քաղցկեղի առաջացման ամենահավանական պատճառ է համարվում իոնացնող ճառագայթումը: Անցած հարյուրամյակի կեսերին մասնագետներին հաջողվեց բացահայտել, որ ճառագայթման ոչ մեծ չափաբաժինները, որ կիրառվում են փոքր ու կրծքահասակ տարիքի երեխաների ուռուցքները բուժելու համար, վահանաձև գեղձի քաղցկեղառաջացման պատճառ կարող է դառնալ: Դա բացատրվում է այն  հանգամանքով, որ փոքր տարիքի երեխաների մոտ այդ գեղձը ճառագայթմա ազդեցության  իմաստով  ավելի խոցելի է, քան մեծերինը: Իսկ մեկ  այլ հավանական գործոն էլ համարվում է այն  գեների մուտացիան, որոնք պատասխանատու են բջիջների տրոհման համար: Տիրոցիտի դեպքում (վահանաձև գեղձի բջիջների զարգացման խանգարում), սկսվում է դրանց անվերահսկելի տրոհումը: Ուռուցքի բջիջներն արագ ու շատ են տրոհվում, ավելանում քանակով, գեղձում մի հատված է ստեղծվում, որտեղ էլ հանգույց է ձևավորվում:

Որոշ հետազոտություններով ապացուցվել է, որ ուռուցք է գոյանում օրգանիզմում յոդի անբավարար քանակությունից:

Բուժումը

Վահանաձև գեղձի ուռուցքային հիվանդության հիմնական ու միակ բուժումը վիրահատությունն է, որի դեպքում ամբողջությամբ հեռացվում է   գեղձը: Իսկ եթե  մետաստազներ կան պարանոցի ավշային հանգույցներում, ապա հեռացվում են նաև դրանք: Բուժման ժամանակ կարևոր փուլ է համարվում ռադիոյոդաթերապիան, որի նպատակն է ամբողջությամբ քայքայել մետաստազն ու գեղձի հյուսվածքի մնացուկը:

Բուժման արդյունքը մեծապես կախված է հիվանդության հայտնաբերման,  ուռուցքի տարատեսակից: Հիվանդության վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս այն վիրահատելու ավելի շուտ, քանի դեռ չի հասցրել գեղձի սահմաններից դուրս գալ: