տուն Մամուլ Սևանի մակարդակը իջել է. «Ժամանակ»Սևանի մակարդակը իջել է. «Ժամանակ»

Սևանի մակարդակը իջել է. «Ժամանակ»Սևանի մակարդակը իջել է. «Ժամանակ»

349
0

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած բավական անձրևառատ տարվան, Հայաստանի ջրամբարներում առկա ջրի քանակը աննախադեպ քիչ է: Արարատյան դաշտը ոռոգող Ախուրյանի ջրամբարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 100 մլն խորանարդ մետրից պակաս ջուր է ամբարված: Նախորդ տարվա համեմատ իջել է նաև Սևանա լճի ջրի մակարդակը:

Շատերը սա համարում են ջրային ռեսուրսների վատ կառավարման հետևանք: Մյուս կողմից՝ կլիմայի փոփոխության հետևանքով ավելացել է ջրի պահանջը, իսկ համապատասխան նոր ենթակառուցվածքներ չեն ստեղծվել, հներն էլ չեն թարմացվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: