տուն Քաղաքական Ստյոպա Սաֆարյանը՝ Հանրային խորհրդի նախագա՞հ

Ստյոպա Սաֆարյանը՝ Հանրային խորհրդի նախագա՞հ

274
0

Կառավարության վաղվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ տեղեկությունների, կառաջարկի Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում:

Տեղեկությունը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեցին վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու Ստյոպա Սաֆարյանը:

Հարցին՝ Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնի առաջարկ վարչապետը ե՞րբ է արել՝ ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի պաշտոնավարման ժամանա՞կ, թե՞ նրա հրաժարականից հետո, Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Օրերս»:

Հնարավո՞ր է՝ ՀԽ նախագահ ընտրվելուց հետո Հանրային խորհրդում, նրա մասին օրենքում կամ կազմում փոփոխություններ լինեն: Հարցին ի պատասխան՝ Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Ընտրվելուց հետո օրենքի փոփոխությունների վրա հաստատ կաշխատենք»:

Հիշեցնենք՝ Հանրային խորհրդի 45 անդամների կազմի ձեւավորումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ՀՀ վարչապետը 45 անդամներից մեկին առաջարկում է ՀԽ նախագահի պաշտոնում: ՀԽ 45-րդ անդամն ընտրվել է նախորդ շաբաթ: