տուն Հասարակություն Առողջապահություն Սպիտակի բժշկական կենտրոնն այսօրվանից միացել է համավարակի դեմ պայքարին

Սպիտակի բժշկական կենտրոնն այսօրվանից միացել է համավարակի դեմ պայքարին

221
0

Սպիտակի Բժշկական Կենտրոնն այսօրվանից միացավ համավարակի դեմ պայքարին’ 120մահճակալային ֆոնդով ու հագեցած բժշկական սարքավորումներով ու գույքով: Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպես Անդրեյ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից:

«Սպիտակի Բժշկական Կենտրոնն այսօրվանից միացավ համավարակի դեմ պայքարին’ 120մահճակալային ֆոնդով ու հագեցած բժշկական սարքավորումներով ու գույքով: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ այսօր եղանք կենտրոնում’ ևս մեկ անգամ գնահատելու կենտրոնի հնարավորությունները: Վստահաբար, արդիականացված ու թարմացված սարքավորումների ու հմուտ մասնագետների շնորհիվ մենք հաջողելու ենք նաև այս պայքարում’ ուղղված մարդու առողջության վերականգնմանն ու հարյուրավոր կյանքերի փրկությանը»,-գրել է մարզպետը: