տուն Քաղաքական Սպանություններ, խոշտանգումներ, ծեծ, ջարդ ու արհավիրք. ինչ էր կատարվում Քոչարյանի և...

Սպանություններ, խոշտանգումներ, ծեծ, ջարդ ու արհավիրք. ինչ էր կատարվում Քոչարյանի և Սարգսյանի իշխանության օրոք (տեսանյութ)

656
0

Կապանի ոստիկանության դիմաց Քաջարանի բնակիչների բողոքի ակցիայից հետո նախկին պաշտոնյաները մեղադրեցին այսօրվա իշխանությանը քաղաքացիների հանդեպ բռնություն գործադրելու համար՝ հիմք ընդունելով ընդամենը բերման ենթարկված քաղաքացու լուսանկարը: Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել իրենց ձերբակալված հարազատներին:

Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի հայտարարության՝ ապրիլի 26-ին երկու բնակչի վեճի հանգամանքները պարզելու համար Քաջարանի քաղաքապետի կանչով իր բենզալցակայանի մոտ չգործող նախկին ռեստորանում հավաքվել են 20 հոգի, որից հետո սկսվել է ծեծկռտուքը: Դրանից 3 օր անց Քաջարանի կոմբինատի աշխատակիցները առեւանգել են երկու քաղաքացու եւ ծեծել:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ծեծկռտուքի մասնակիցներից մեկի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Ծեծկռտուքի հետ կապ ունեցող 3 քաղաքացի  ձերբակալվել է հանցագործություն կատարելու համար: Իրավապահները պարզում են Քաջարանի ղեկավարի մասնակցությունը դեպքին:

Ոստիկանությունն էլ սկսել է ծառայողական քննություն քաղաքացու հանդեպ բռնություն կատարելու փաստի հիման վրա:

Սակայն մեկ դիտարկում. իշխանությանը մեղադրող նախկին չինովնիկները շատ արագ մոռացան իրենց տարիներին կատարված բռնությունները քաղաքացիների, անգամ լրագրողների հանդեպ:

Araratnews.am-ն ի մի է բերել  Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին կատարված բռնարարքներն ու սպանությունները:

Մանրամասները` տեսանյութում: