տուն Հասարակություն Սկսվել է հետաքննություն. Ազգային գրադարանի հրդեհի հետքով

Սկսվել է հետաքննություն. Ազգային գրադարանի հրդեհի հետքով

209
0

Ազգային գրադարանում մայիսի 10-ին հրդեհ է եղել, որի պատճառով ոչնչացել է թվային արխիվը: Գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանին Araratnews.am-ը հարցրեց՝ հիմա ինչ իրավիճակ է գրադարանում: Նա ասաց, որ ԱԻՆ-ը կազմել է արձանագրությունը, հիմա հետաքննություն են իրականացնում:

Ինչո՞ւ է եղել հրդեհ, արդյոք մարդու միջամտությամբ, տնօրենը չցանկացավ որեւէ կանխակալ կարծիք հայտնել:

Հիշեցնենք՝ Հրաչյա Սարիբեկյանը օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսում հավաստիացրել էր՝  որեւէ կորուստ չկա, պարզապես անհասանելի է թվային արխիվը, որն առանձին պահում են կրիչների վրա: ԱԻՆ-ի նախնական վարկածով՝ եղել է կարճ միացում: Ազգային գրադարանն ի դեպ, դեռ չի աշխատի՝ ելնելով արտակարգ դրության պայմաններից: Աշխատանքների վերսկսման մասին նախապես կտեղեկացնեն: