տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում բախումների հետևանքով մեկ շաբաթում զոհվել է 500 մարդ

Սիրիայում բախումների հետևանքով մեկ շաբաթում զոհվել է 500 մարդ

229
0

698602923

Սիրիական ընդդիմության տարածած տեղեկությունների համաձայն` ապստամբների տարբեր խմբերի միջև բախումների հետևանքով անցած շաբաթվա ընթացքում զոհվել է շուրջ 500 մարդ, այդ թվում՝ 80 խաղաղ բնակիչ, հաղորդում է BBC-ն:

Բրիտանիայում տեղակայված սիրիական իրավապաշտպանական կազմակերպության տվյալներով՝ Սիրիայում մարտեր են ընթանում ապստամբների և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման իսլամիստների միջև:

Ավելի վաղ ապստամբներն այս խմբավորմանը մեղադրել էին այն բանում, որ նրանք ցանկանում են իրենց ձեռքը վերցնել Բաշար Ալ-Ասադի դեմ ապստամբությունը:

Ըստ տեղեկությունների՝ երկպառակության պատճառը եղել է առաջնորդության դերի բաշխումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here