Սիրիայում գրոհայինները զավթել են ուղևորներով լի ավտոբուսը: Ինչպե հաղորդում է իրանական Fars գորակալությունը, երկրի հյուսիսում իրականացված ահաբեկչությանը մասնակցում են «Ալ-Նուսրա» խմբավորման անդամները:
Նույն աղբյուրի համաձայն` ավտոբուսում եղել է ավելի քան 40 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ 2011-ից սկիզբ առած ներքաղաքական բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 110 հազար մարդ: