Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հայտարարել է երկրի փոխվարչապետ Քադրի Ջամիլին աշխատանքից ազատելու մասին: Այս մասին հայտնում է Agence France-Presse գործակալությունը:
Հաղորդվում է, որ Ջամիլն աշխատանքից հեռացվել է արտերկիր կարած չթույլատրված այցի և այնտեղ ունեցած հանդիպումների համար, որոնք բարձր քաղաքական մակարդակով հավանության չէին արժանացել:
Փոխվարչապետի՝ աշխատանքից ազատվելու մասին տեղեկությունը հայտնվելէ այն բանից հետո, երբ տեղական լրատվամիջոցները հայտնել են Ջաբիլի և Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Ֆորտդի հանդիպման մասին: Հաղորդվում էր, որ կողմերը քննարկել էին Ժնևում կայանալիք խաղաղության կոնֆերանսին վերաբերող հարցեր: