Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ Սենատը չի ընդունի «Հայոց ցեղասպանությունը» ճանաչելու վերաբերյալ բանաձևը
«Ես հավատում եմ, որ Սենատը գործելու է խելամիտ և չի կրկնի այն սխալը, որը թույլ է տվել Ներկայացուցիչների պալատը»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի առաջնորդը:
Նա կրկին արտահայտել է իր այն թեզը, թե նախորդ դարասկզբի իրադարձությունները պետք է ուսումնասիրեն պատմաբանները, ոչ թե այն դառնա քաղաքական շահարկումների թեմա: Միաժամանակ Էրդողանը մեղադրանք է հնչեցրել հայկական լոբբիստական կառույցների հասցեին՝ ամերիկյան կողմին կոչ անելով չտրվել նրանց ազդեցությանն ու քարոզչությանը:
Հիշեցնենք, որ Էրդողանի հետ կայացած հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը «վետո» է դրել Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վրա: